Սպիտակ տունը այսօր հայտնեց, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստի կրկնակի դրական պատասխաններից հետո, այսօրվա թեստի պատասխանը բացասական է եղել։
Նախագահը կմնա մեկուսացման մեջ, մինչև չլինի երկրորդ բացասական պատասխանը, հայտնել է բժիշկը։
79-ամյա Բայդենի հուլիսի 21-ի թեստի պատասխանը դրական էր, որից հետո նա դուրս էր եկել ինքնամեկուսացումից, բայց հուլիսի 30-ի թեստի պատասխանը նորից դրական էր։