Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության հաղորդագրության համաձայն, պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ:
Երկու դիվանագետների զրույցի հիմնական թեման Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման խնդիրն էր և Ուկրաինա Ռուսաստանի կատարած լայնածավալ ներխուժումը:
Ըստ պետական դեպարտամենտի, Բլինքենն արծարծել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության խնդիրը, նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է երկկողմ ձևաչափով ներգրավվել և որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ արագացնել Հայաստանի ու Ադրբեջանի երկխոսությունը և օգնել կողմերին հասնելու հակամարտության հարատև քաղաքական կարգավորմանը: