Ուկրաինական պատերազմով պայմանավորված էներգակիրների և պարենային ապրանքների թանկացումների ֆոնին հուլիսին եվրոյի գոտում գնաճը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 8,9 տոկոսի։
Եվրոպական միության «Եվրոստատ» վիճակագրական գործակալության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ գնաճի հիմքում էներգակիրների գներն են, որոնք տարեկան կտրվածքով աճել են 39,7 տոկոսով, և պարենային ապրանքների գները անցած տարվա համեմատ աճել են 9,8 տոկոսով:
Համաշխարհային գնաճն արդեն մտահոգության տեղիք էր տալիս կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված , վեցերորդ ամիսը շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմը է՛լ ավելի սրեց իրավիճակը: