Մատչելիության հղումներ

Վլադիմիր Զելենսկին երեկ ստացել է Սըր Ունիսթոն Չերչիլի մրցանակը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ ստացել է Սըր Ունիսթոն Չերչիլի մրցանակը: Կառավարության թվիթերյան հաղորդագրության համաձայն, Ուկրաինայի նախագահն այդ պատվին է արժանանում «Պուտինի բարբարոսական ներխուժման դեմ անհավանական քաջություն, անհնազանդություն և արժանապատվություն դրսևորելու համար»:

Պարգևը շնորհելու մասին հեռավար կարգով հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը, Զելենսկին տեսակապով է մասնակցել արարողությանը: Ջոնսոնը Տելեգրամ-ալիքում ավելի ուշ գրել է, թե «Զելենսկին չէր ստանա պարգևը, եթե ամբողջ Ուկրաինայի ժողովուրդը ոտքի չկանգներ ազատությունը բռնակալությունից պաշտպանելու համար»:

Զելենսկին արարողության ընթացքում ասել է, որ ուկրաինացիները և եվրոպական պատմությունն առհավետ կհիշեն նրանց, ովքեր առանց վարանելու եկել են օգնելու ուկրաինացի ժողովրդին և պաշտպանելու ազատության գաղափարը: Զելենսկին կոչ է արել շարունակել օգնության տրամադրումն Ուկրաինային և սաստկացնել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

«Չերչիլի միջազգային ընկերությունը» նշել է, որ «Զելենսկին պատերազմի ժամանակաշրջանում դրսևորել է ակնառու առաջնորդի որակներ, որոնք բնորոշ էին Ուինսթոն Չերչիլին: նախկինում այդ պարգևը ստացել են Ուելսի արքայազն Չարլզը, վարչապետներ Մարգարետ Թետչերը, Ջոն Մեյջորը, Միացյալ Նահանգների պետքարտուղարներ Մադլին Օլբրայթը և Ջեյմս Բեյքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG