Մատչելիության հղումներ

Լիտվան արգելել է Ռուսաստանի հոգևոր առաջնորդի մուտքը երկիր


Լիտվան արգելել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մուտքը երկիր: Այդ մասին այսօր, հղում անելով արտգործնախարարությանը, հայտնել է Delfi լրատվական կայքը:

Ըստ Լիտվայի արտաքին գերատեսչության, Ռուսաստանի հոգևոր առաջնորդի մուտքն արգելվում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը հավանություն տալու կապակցությամբ:

Վիլնյուսը հաղորդել է, որ Ռուսաց Ուղղափառ եկեղեցու առաջնորդի անունը դեռ հուլիսի 23-ին է ընդգրկվել «անցանկալի անձանց» ցուցակում:

Այսօր Լիտվայի արտգործնախարարությունը հաղորդել է, որ «պատրիարքը գիտակցաբար մերժում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, սատարում և արդարացնում է Ռուսաստանի Դաշնության գործողությունները, ինչը բավարար հիմքեր է տալիս նման արգելք սահմանելու համար»:

XS
SM
MD
LG