Մատչելիության հղումներ

Ռուբինյանն ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ուղղված հարցեր


Հայաստանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդը: Նա և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ուղղված հարցեր, հայտնում են խորհրդարանից:

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների այցելության անհրաժեշտությունը` հատկապես հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի համատեքստում:

Պաշտոնական տվյալներով` 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր: Ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Շուշի քաղաքում, բռնության են ենթարկվել հայկական պատմական հուշարձաններ, արձաններ։

Բաքուն հայտարարել է, թե իրենց վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են, դրանք հեռացնելու համար աշխատանքային խումբ են ստեղծել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG