Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում 5237 խաղաղ բնակիչ է զոհվել


Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ուկրաինայում 5 հազար 237 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 348 երեխա, հաղորդում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը։

Վիրավորվել են 7 հազար 35 խաղաղ բնակիչներ, որոնցից 560-ը երեխաներ են։

Ամենաշատը տուժել են Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչները։

Հաղորդագրությունում նշված է, որ տուժածների քանակը գործնականում ավելի շատ է, քանի որ ռազմաճակատի թեժ կետերից տեղեկատվությունը ճշգրտելու կարիք կա։

XS
SM
MD
LG