Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեկ` օրվա երկրորդ կեսին, Հայաստանի սահմանին ադրբեջանցի զինծառայող է անհետացել։
«Հուլիսի 23-ին՝ կեսօրին, պետական սահմանի Քելբաջարի շրջանի հատվածում անհետացել է ադրբեջանական բանակի ակտիվ զինծառայության զինծառայող Իբաև Քամիզ Մուբարիզ օղլուն», - ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է հետաքննություն։