Մատչելիության հղումներ

Ստամբուլում հացահատիկային միջանցքի մասին համաձայնագիր է ստորագրվել


Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև Ստամբուլում հացահատիկային միջանցքի մասին համաձայնագիր է ստորագրվել։

Փաստաթղթի ստորագրման արարողությանը Ռուսաստանի կողմից մասնակցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ուկրաինայից ներկա էր ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը, գործարքի միջնորդ Թուրքիայից փաստաթուղթը ստորագրել է նախագահ Ռեջեփ Էրդողանը, բանակցությունները նախաձեռնած ՄԱԿ-ը ներկայացնում էր կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Ստորագրված փաստաթղթերի համաձայն՝ Սև ծովում պետք է ապաշրջափակվեն ուկրաինական երեք նավահանգիստներ՝ Օդեսան, Չեռնոմորսկը և Յուժնին։ Ռուսաստանը դրանք շրջափակել է պատերազմի սկզբից։ Մոսկվան ու Կիևը երաշխավորում են բեռնատար նավերի անցման երթուղու հրադադարը, պարտավորվում նաև ականազերծել այդ երթուղիները։ Հացահատիկի բեռնումը կվերահսկեն Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներից կազմված խմբերը, բեռնատար նավերը կուղեկցեն բացառապես ուկրաինական նավատորմի նավերը։

Թուրքական կողմն իր հերթին պետք է ստուգի Ուկրաինայի նավահանգիստներ ժամանող դատարկ նավերը։ Այդկերպ Թուրքիան կփորձի փարատել Ռուսաստանի մտավախությունը, որ այդ նավերը կարող են օգտագործվել իբր արևմտյան զենք տեղափոխելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG