Մատչելիության հղումներ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը հայտարարել է՝ Թեհրանը կընդդիմանա Իրան-Հայաստան սահմանի հնարավոր փակմանը


Արխիվ
Արխիվ

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր իր նստավայրում ընդունել է Թեհրանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։

Ի թիվս այլ հարցերի Իրանի առաջնորդն անդրադարձել է նաև «Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու հնարավոր դավադրությանը»` հայտարարելով, որ «եթե նման քաղաքականություն լինի, Իրանը կընդդիմանա դրան»։

«Այդ սահմանը երկար տարիների միջանցք է»,- IRNA պետական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է այաթոլլա Ալի Խամենեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG