Մատչելիության հղումներ

Ավստրիան չի պատրաստվում հետևել Շվեդիայի և Ֆինլանդիայի օրինակին


«Ավստրիան չի պատրաստվում հետևել Շվեդիայի և Ֆինլանդիայի օրինակին՝ անդամակցելով Հյուսիսատլանտյան դաշինքին», - այսօր Վիեննայում Սլովակիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։

«Ի տարբերություն Շվեդիայի և Ֆինլանդիայի` մեզ համար ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը օրակարգային չէ։ Դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ մեր պատմությունը տարբերվում է այդ երկու երկրների պատմությունից։

Ավստրիան իր անկախությունը վերագտել է 1955 թվականին, և մեր երկիրը միակն է, որի տարածքը խորհրդային բանակը կամավոր կերպով է լքել։ Այնպես որ, չեզոքությունը դարձել է ավստրիացի ժողովրդի ինքնության մի մասը», - հայտարարել է Նեհամերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG