Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պարոն Նարիշկինի այցը ևս մեկ լավ հնարավորություն է քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը:

Ընդգծելով, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը, վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր:

Սերգեյ Նարիշկինը նշել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության փաստը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

Անցած ուրբաթ՝ հուլիսի 15-ին էլ Հայաստանում էր Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Ուիլյամ Բըրնսը: Ամերիկացի պաշտոնյան նույն օրը հանդիպումներ էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG