Ավարտվել է Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Արդյունքների մասին այս պահին դեռ ոչինչ հայտնի չէ:
Արտգործնախարարության խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ ավելի ուշ հայտարարություն կտարածեն:
Սա Միրզոյանի ու Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումն էր։
Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում: