Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի, հայտնում է ԱԳՆ խոսնակը։

Այսօր Վրաստանի մայրաքաղաքում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում:

Երեք երկրների արտգործնախարարները քննարկել էին եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG