Չեխիան շահագրգռված է էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությամբ: Այս մասին Բաքվում հայտարարել է Չեխիայի դեսպան Միլան Սեդլաչեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
Դիվանագետը նշել է, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հատուկ հանձնարարականներ է տվել։
Իր հերթին, Ալիևը հայտարարել է, որ երկու երկրները համագործակցությունն ընդլայնելու ներուժ ունեն՝ այդ թվում էներգետիկ ոլորտում:
Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման ֆոնին Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով Եվրամիությունում 12 պետություն ամբողջովին կամ մասամբ զրկվել է ռուսական գազից։ Բրյուսելը փորձում է ռուսական էներգակիրներին այլընտրանք գտնել՝ դիտարկելով այդ թվում ադրբեջանական գազն ու նավթը: