Չի բացառվում, որ արդեն հաջորդ տարի ռուսական գազից լիակատար կախվածության մեջ գտնվող Սերբիան սկսի վառելիք ձեռք բերել Ադրբեջանից։ Այսօր Սարաևո կատարած այցի ընթացքում այս մասին հայտնել է Սերբիայի էներգետիկայի նախարար Զորանա Միխայլովիչը։ Սերբ նախարարի խոսքով՝ դա հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ 2023-ի սեպտեմբերին ավարտին հասցվի Բուլղարիան Սերբիային կապող խողովակաշարի շինարարությունը։
«Այդ խողովակաշարը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Այժմ մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ՝ հաջորդ տարի մատակարարվելիք գազի ծավալները այսօրվանից ամրագրելու համար», - հայտարարել է Միխայլովիչը։