Մատչելիության հղումներ

Ուկրաինայի բոլոր քաղաքացիները ցանկության դեպքում կարող են Ռուսաստանի անձնագիր ստանալ


Ռուսաստանի պաշտոնական տեղեկագրում այսօր հրապարկվել է Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը, ըստ որի Ուկրաինայի բոլոր քաղաքացիների համար հեշտացվում է ռուսական անձնագիր, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը։

Ավելի վաղ նման կարգը գործում էր Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի բնակիչների համար, իսկ վերջերս ավելացվել էին նաև Խերսոնի և Զապորոժյեի մարզերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG