Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրում է 400 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ՝ ներառյալ ևս չորս HIMARS համակարգեր


Ամերիկյան արտադրության HIMARS բարձր շարժունակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, արխիվ
Ամերիկյան արտադրության HIMARS բարձր շարժունակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինային մինչև 400 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթը, որը ներառում է ևս չորս HIMARS հրթիռային կայաններ և ավելի շատ զինամթերք, հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ լրացուցիչ HIMARS-ը Ուկրաինայում նման համակարգերի ընդհանուր թիվը կհասցնի 12-ի։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովն ավելի վաղ հայտնել էր, որ Նահանգներն և դաշնակիցները Կիև են փոխանցել HIMARS տիպի ինը կայանք։

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Ուկրաինային տրամադրում է 1 միլիարդ դոլար լրացուցիչ ռազմական օգնություն, որը ներառում է հաուբիցներ և դրանց համար նախատեսված զինամթերք, հրթիռային կայաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG