Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կշարունակի սերտ համագործակցությունը Բրիտանիայի հետ


Ջո Բայդենն ու Բորիս Ջոնսոնը G7-ի գագաթնաժողովին, Բավարիա, 26-ը հունիսի, 2022թ․
Ջո Բայդենն ու Բորիս Ջոնսոնը G7-ի գագաթնաժողովին, Բավարիա, 26-ը հունիսի, 2022թ․

«ԱՄՆ-ը կշարունակի իր սերտ համագործակցությունը Բրիտանիայի հետ՝ ներառյալ համատեղ աջակցությունը Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայի պայմաններում», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը՝ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականից ժամեր անց։

«Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ը մերձավոր ընկերներ ու դաշնակիցներ են, մեր ժողովուրդների միջև առանձնահատուկ հարաբերությունները մնում են ամուր և հարատև»,- ընդգծել է Բայդենը։

Հուլիսի 7-ին Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտատարեց իր հրաժարականի մասին։

XS
SM
MD
LG