Մատչելիության հղումներ

«Այն զենքերը, որը ստացել ենք մեր գործընկերներից, շատ հզոր են աշխատել»․ Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 6-ի ուշ երեկոյան տեսաուղերձում ասել է, որ հրետանին, որը Ուկրաինան ստացել է արևմտյան գործընկերներից, ազդեցություն է ունեցել մարտի դաշտում։

«Վերջապես, զգացվում է, որ արևմտյան հրետանին`այն զենքերը, որը մենք ստացել ենք մեր գործընկերներից, շատ հզոր են աշխատել», - ասել է նա՝ բարձր գնահատելով դրանց ճշգրտությունը:

Ուկրաինացի զինվորականները «շատ նկատելի հարվածներ են հասցրել պահեստներին և այլ կետերին, որոնք կարևոր են օկուպանտների նյութատեխնիկական ապահովման համար», - ասել է նա՝ շարունակելով. - «Եվ դա զգալիորեն նվազեցնում է ռուսական բանակի հարձակողական ներուժը»:

Վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ աղբյուրներ հաղորդել են ռուսական զինամթերքի պահեստների մի քանի պայթյունների մասին: Ենթադրվում է, որ դա ուկրաինացիների կողմից ստացված ամերիկյան հեռահար HIMARS համազարկային հրթիռային համակարգերի աշխատանքի արդյունքն է։

XS
SM
MD
LG