Մատչելիության հղումներ

Թեհրանը նոր պահանջներ է առաջ քաշել․ Իրանի միջուկային հարցով ԱՄՆ բանագնաց


Իրանի միջուկային հարցով ԱՄՆ բանագնաց Ռոբերտ Մալի, Դոհա, 27-ը մարտի, 2022թ․
Իրանի միջուկային հարցով ԱՄՆ բանագնաց Ռոբերտ Մալի, Դոհա, 27-ը մարտի, 2022թ․

Իրանի միջուկային հարցով ԱՄՆ բանագնաց Ռոբերտ Մալին հայտարարել է, որ օրերս Դոհայում կայացած բանակցությունների ժամանակ Թեհրանը նոր պահանջներ է առաջ քաշել, որոնք կապ չունեն իրանական միջուկային ծրագրի հետ։

Ամերիկացի դիվանագետը չի մանրամասնել, թե ինչ պահանաջներ են ներկայացվել։

ԱՄՆ- ու Իրանի միջև Քաթարի մայրաքաղաքում կայացած երկօրյա բանակցությունները ավարտվեցին այս հունիսի 29-ին՝ առանց որևէ էական առաջընթացի։

Բանակցությունների նպատակն է վերականգնել 2015-ի համաձայնությունը իսլամական հանրապետության միջուկային ծրագրի շուրջ, ըստ որի իրանական կողմը պետք է սառեցնի իր միջուկային ծրագիրը, իսկ արևմտյան երկրները չեղարկեն պատժամիջոցների մի մասը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG