Մատչելիության հղումներ

Բրյուսելում ստորագրվել են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունները


Բրյուսելում գտնվող Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակյանում այսօր ստորագրվել են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցելու մասին պաշտոնական արձանագրությունները։

Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարներ Անն Լինդեն և Պեեկա Հավիստոն, ինչպես նաև դաշինքի անդամ հանդիսացող 30 պետությունների դեսպանները։

Արձանագրությունների ստորագրումից հետո դաշինքի անդամ պետությունների խորհրդարաններում մեկնարկելու է դրանց վավերացման գործընթացը։

Միայն դրա ավարտից հետո Հյուսիսային Եվրոպայի այս երկու պետությունները ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կհամարվեն և դրանց դրոշները կբարձրացվեն դաշինքի կենտրոնակայանի առջև։

«Սա լավ օր է Ֆինլանդիայի և Շվեդիայի համար, սա լավ օր է ՆԱՏՕ-ի համար։ Այս սեղանի շուրջ նստած 32 պետություններով մենք ավելի ուժեղ կլինենք, իսկ մեր ժողովուրդներն՝ ավելի անվտանգ։ Այսօր մենք բախվել ենք տասնամյակների ընթացքում անվտանգային ոլորտում ծագած ամենալուրջ ճգնաժամին», - հայտարարում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

XS
SM
MD
LG