Մատչելիության հղումներ

Երևանը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը կրակել է Խաչիկ գյուղի դիրքերի, գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, Բաքուն հերքում է


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում՝ նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։

Ըստ հաղորդագրության, հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հաղորդումն՝ այն ապատեղեկատվություն որակելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG