Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման ժամանել է ԱԳՆ:
Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը, տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Վերմանը Երևանում է՝ մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:
Հայ-հնդկական հարաբերությունները նկատելիորեն ակտիվացան հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Պակիստանը, որը մի շարք հարցերում Հնդկաստանի հետ հակամարտության մեջ է, Ադրբեջանին ցուցաբերեց դիվանագիտական և ռազմական աջակցություն։ 2021-ի հոկտեմբերին Հնդկաստանի արտգործնախարարն էր Հայաստանում։ Նա հայտարարեց, որ Հայաստանն ու Հնդկաստանը քայլեր են ձեռնարկելու պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար։