Մատչելիության հղումներ

Մխիթարյանը միացավ իտալական «Ինտեր»-ին


Միլանի «Ինտերն» այսօր պայմանագիր է կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ․ նա տիտղոսակիր ակումբ կտեղափոխվի մրցակից Ռոմայից։

33-ամյա հայ կիսապաշտպանը 2019-ից էր միացել «Ռոմային» և ավելի քան 100 հանդիպում է անցկացրել հռոմեացիների հետ՝ նախորդ մրցաշրջանում օգնելով հաղթել ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։ Մխիթարյանի հետ կնքված պայմանագրի մանրամասներն ու ժամկետները չեն հրապարակվում, նշվում է միայն, որ նա Միլանի «Ինտեր»-ին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագը մինչ այդ հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Արսենալ»-ի, մինչ այդ էլ՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում՝ դառնալով Գերմանիայի սուպերգավաթի, Անգլիայի սուպերգավաթի և Եվրոպայի լիգայի հաղթող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG