Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարում է՝ պատերազմում նպատակը չի փոխվել


Թուրքմենստան - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցում է լրագրողների հետ, Աշգաբատ, 29-ը հունիսի, 2022թ.
Թուրքմենստան - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցում է լրագրողների հետ, Աշգաբատ, 29-ը հունիսի, 2022թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի նպատակը Ուկրաինայի հետ կապված չի փոխվել, մարտավարությունը կարող է լինել այլ:

«Ոչինչ չի փոխվել։ Ես հայտարարություն եմ արել 24-ի (փետրվարի) առավոտյան՝ հրապարակային, ուղղված ողջ երկրին։ Ես ավելացնելու բան չունեմ։ Ոչինչ չի փոխվել։ Մարտավարությունն առաջարկվել է Պաշտպանության նախարարության կողմից՝ որտեղ տեղակայել զորքը, ինչպիսի թիրախներ խոցել»,- ասել է Կրեմլի ղեկավարը՝ պնդելով, որ ռուսական զորքն Ուկրաինայում հասնում է իր նպատակներին։

Ռուսաստանի նախագահի խոսքով ՝ «հատուկ ռազմական գործողության» վերջնանպատակը Դոնբասի պաշտպանությունն է և Ռուսաստանի անվտանգության երաշխիքների համար պայմանների ստեղծումը։

Ռուսաստանը Ուկրաինա է ներխուժել փետրվարի 24-ին, նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակումն անվանել է «հատուկ ռազմական գործողություն», որի նպատակը հարևան երկրի «դենացիֆիկացումն» ու ապառազմականացումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG