Մատչելիության հղումներ

Պուտինն Ալիևի հետ քննարկել է «ղարաբաղյան կարգավորումը»


Թուրքմենստան - Կասպյան գագաթնաժողովի մասնակիցները, Աշգաբատ, 29-ը հունիսի, 2022թ.
Թուրքմենստան - Կասպյան գագաթնաժողովի մասնակիցները, Աշգաբատ, 29-ը հունիսի, 2022թ.

Երեկ Աշգաբատում Կասպյան գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն անդրադարձել են նաև ղարաբաղյան խնդրին:

«Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում և առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված։ Մենք դա քննարկել ենք ձեզ հետ, և այժմ հնարավորություն կունենանք ավելի շատ խոսել այդ թեմայի շուրջ», - Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման սկզբում ասել է Վլադիմիր Պուտինը:

«Իհարկե, այսօր ևս մեկ առիթ կլինի խոսելու տարածաշրջանային խնդիրների և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին», - իր հերթին, ասել է Իլհամ Ալիևը։

Տվյալ թեմայով երկու պետությունների ղեկավարների քննարկումների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:


XS
SM
MD
LG