Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, նշելով, որ Ղարիբաշվիլիի այցը կատարվում է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հրավերով։

Այցի շրջանակում Վրաստանի վարչապետը բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարարը, պաշտպանության նախարարը և կառավարության աշխատակազմի ղեկավարը, նշված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG