ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այդ մասին այսօր հայտնել է Սպիտակ տունը:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Մադրիդի գագաթնաժողովում առաջնորդները «պատմական որոշում են ընդունելու ուժեղացնել դաշինքի հավաքական պաշտպանությունն ու անվտանգությունը»։