Մատչելիության հղումներ

Եվրամիության միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները շուտով կվերսկսվեն


Եվրամիության միջնորդությամբ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ, շուտով կվերսկսվեն: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում Եվրամիությաn դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք պատրաստ ենք առաջիկա օրերին վերսկսել բանակցությունները։ Իրանի համար կարևորը 2015 թվականի համաձայնագրի տնտեսական օգուտների լիովին վերականգնում է», - շեշտել է իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ «երկար, բայց դրական հանդիպում» է անցկացրել Բորելի հետ։

Եվրամիության դիվանագիտության ղեկավարն իր հերթին է վերահաստատել՝ բանակցությունները կվերսկսվեն առաջիկա օրերին. «Ակնկալվում է, որ մենք կվերսկսենք բանակցությունները մոտ օրերս և դուրս կգանք փակուղուց: Արդեն երեք ամիս է, մենք պետք է արագացնենք աշխատանքը: Ես շատ ուրախ եմ Թեհրանում և Վաշինգտոնում կայացված որոշման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG