Ուկրաինայի կառավարության Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գրասենյակի ղեկավար Նատալյա Ֆորսյուկի խոսքով՝ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ակնկալվող ժամկետը 2029 թվականն է։
«Ավելի շուտ դա քիչ հավանական է, քանի որ հսկայական քանակությամբ օրենսդրություն պետք է ընդունվի և ուժի մեջ մտնի: Մենք պետք է ապրենք եվրոպական օրենքներով», - ասել է Ֆորսյուկը:
Պաշտոնյան նաև հայտնել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության նախապատրաստման շուրջ բանակցությունների մեկնարկը սպասվում է հաջորդ տարվա սկզբին։
Երեկ Եվրամիության գագաթնաժողովում որոշում է կայացվել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամության թեկնածու երկրների պաշտոնական կարգավիճակ տալ։
Ներկայիս թեկնածու երկրներից մեկը՝ Հյուսիսային Մակեդոնիան, ստացել է այդ կարգավիճակը 17 տարի առաջ, Թուրքիան՝ 23 տարի առաջ, բայց վերջինի դեպքում երկու կողմերը՝ և՛ Բրյուսելը, և՛ Անկարան, փաստացի արդեն հրաժարվել են Թուրքիայի ԵՄ մուտքի գաղափարից։