Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները


Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները, որոշումը ընթերցեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

Որոշման հետ կապված հատուկ կարծիք են հայտնել ԲԴԽ անդամներից երեքը, նրանցից մեկը՝ Անի Մխիթարյանը նաև դեմ է քվեարկել:

Վարդազարյանի լիազորությունները պաշտոնապես կասեցվել էին անցած տարվա ապրիլի 15-ին, պատճառը արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով նրա դեմ հարուցված քրեական գործն էր։
Կասեցված լիազորություններով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը օրերս աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որտեղ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, ըստ Վարդազարյանի, իրեն համոզել է հրաժարական տալ: Ձայնագրությունը հրապարակելուց հետո Վարդազարյանը պարզաբանել է, որ իրեն ժամանակ էր տրված մինչև 2021 թվականի մարտի 1-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG