ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 22-ին ասել է, որ Մադրիդում հունիսի 28-30-ը կայանալիք գագաթնաժողովում դաշինքը կընդունի նոր ռազմավարական հայեցակարգ:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այդ փաստաթղթում Ռուսաստանը կհայտարարվի «էական և ուղիղ սպառնալիք դաշինքին»:
Բացի այդ, հայեցակարգում ՆԱՏՕ-ն կներկայացնի իր դիրքորոշումը համաշխարհային գերտերություն Չինաստանի նկատմամբ:
Գագաթնաժողովի օրակարգում կլինեն նաև կլիմայի, ահաբեկչության դեմ պայքարի և պաշտպանական ծախսերն ավելացնելու թեմաները: