Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվել են մուտքի արտոնագրեր տրամադրել ռուսաստանցի օրենսդիրներին, ովքեր ցանկանում էին մասնակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) տարեկան նստաշրջանի աշխատանքներին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը պետք է գումարվի հուլիսի 2-6-ը Բիրմինգհեմում:
Ռուսաստանցի սենատորը վիզաներ չտալու բրիտանացիների որոշումն անվանել է «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 2016 թվականի հռչակագրի բացահայտ և կոպիտ խախտում»: