Մայիսի 25-ին Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը։ Արբանյակն արձակվել է ԱՄՆ Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից՝ SpaceX ընկերության տիեզերանավով՝ հայկական պետական «Գեո կոսմոս» փակ բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։
Ի՞նչ արբանյակ է «Ուրդանետա Արմսատ-1»-ը , ի՞նչ է հայտնի նրա մասին և ի՞նչ կարող է տալ Հայաստանին: Ներկայացնում ենք «Ազատություն» անդրադարձն այս թեմային: