Մատչելիության հղումներ

Դարչիաշվիլի․ «Վրաստանը ի վերջո կդառնա ԵՄ անդամ»


«Որևէ կասկած չկա, որ մենք կհասնենք մեր վերջնական նպատակին՝ Վրաստանի լիիրավ անդամակցությանը Եվրոպական Միությանը», - Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի երեկ կայացրած որոշումը։

Դրանով ԵՄ գործադիր մարմինն առաջարկում էր դաշինքի անդամներին Ուկրաինային և Մոլդովային թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել։ Վրաստանի պարագայում Եվրահանձնաժողովն առաջարկում է այդ քայլին դիմել Թբիլիսիի կողմից մի շարք նախապայմանների՝ նախևառաջ դատական և կառավարման համակարգերի կառուցվածքային բարեփոխումների կյանքի կոչումից հետո միայն։

«Վրաստանը շարունակելու է աշխատել բարեփոխումների հավակնոտ ծրագրի վրա։Ինչ վերաբերում է նախապայմաններին,ապա ԵՄ անդամակցող պետությունների հանդեպ նման պրակտիկայի կիրառումը նորություն չէ։Նման նախապայմաններ առաջ են քաշվել մասնավորաբար բալթյան պետությունների դեպքում»՝-հայտարարում էր Վրաստանի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG