Մատչելիության հղումներ

Պետերբուրգում հանդիպել են Ռուսաստանի և Հայաստանի գլխավոր դատախազները


Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի և Իգոր Կրասնովի հանդիպումներից, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի և Իգոր Կրասնովի հանդիպումներից, արխիվ

Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայված Ռուսաստանի զինվորական դատախազները պատրաստակամ են համագործակցության և օժանդակության համար, մասնավորապես՝ տեղի ունեցած խախտումների տվյալներն ու տեղեկատվությունը փոխանակելու հարցերում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր Արթուր Դավթյանի հետ հանդիպման ժամանակ:

Առկա իրավիճակի մասին Կրասնովն ասել է, որ եռակողմ ձևաչափով, Ադրբեջանի գործընկերների հետ համատեղ, ջանքեր են գործադրվել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, «տեղի բնակչության միջև լարվածության սրացումներ թույլ չտալու համար»։

Հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG