Այսօր Բրյուսելում շարունակվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների երեկվանից մեկնարկած հանդիպումը։ Քննարկվում է Ուկրաինային լրացուցիչ զենք տրամադրելու, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների պաշտպանությունը ուժեղացնելու հարցերը։
Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բացելով հանդիպումը ներկայացրել է օրակարգի հարցերը։
Նա նաև նշել է, որ ներկայիս դրությամբ դաշինքի արևելյան թևում 40 հազար զինծառայող կա ՆԱՏՕ-ի անմիջական հրամանատարության ներքո։ Ավելի շատերը գտնվում են բարձր պատրաստվածության մակարդակին։ Բալթիկից մինչև Սև ծով կրկնապատկվել է բազմազգ մարտական խմբերը։ «Բայց պետք է ավելին արվի մարդկանց անվտանգությունը հիմա և գալիք տարիներին ապահովելու համար»,- ասել է նա։
Հունիսի վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասին Ստոլտենբերգն ասել է, որ այսօր նախապատրաստվում են գագաթաժողովին, որտեղ, նրա խոսքերով, կարևոր որոշումներ են ընդունվելու՝ դաշինքը ամուր պահելու համար։
Ակնկալվում էր, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովում կքննարկվի դաշինքին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը, բայց Թուրքիայի դիրքորոշման պատճառով այդ հարցը մշուշոտ է։