Մատչելիության հղումներ

Կիևը հաստատեց՝ ուկրաինացի զինվորականները դուրս են մղվել Սևերոդոնեցկի կենտրոնից


Ուկրաինա - Մարտական գործողությունների հետևանքները Սևերոդոնեցկում, հունիս, 2022թ.
Ուկրաինա - Մարտական գործողությունների հետևանքները Սևերոդոնեցկում, հունիս, 2022թ.

Կիևը հաստատեց՝ փողոցային մարտերի ընթացքում ռուսական զորքերին հաջողվել է ուկրաինացի զինվորականներին դուրս մղել Սևերոդոնեցկի կենտրոնից։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի խոսքով՝ քաղաքի տարածքի մոտ 70 տոկոսը անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Ուկրաինացի պաշտոնյայի վկայությամբ՝ այժմ ուկրաինացի զինվորականները վերահսկում են հիմնականում քաղաքի արևելքում գտնվող արդյունաբերական գոտու տարածքը, ուկրաինական աղբյուրների համաձայն՝ այդ շրջանում գտնվող «Ազոտ» գործարանում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են պատսպարվում։

Նախօրեին հաղորդվել էր Սևերոդոնեցկը և Լիսիչանսկը կապող՝ Ուկրաինայի վերահսկողության տակ մնացած բոլոր կամուրջների ոչնչացման մասին:

XS
SM
MD
LG