Մատչելիության հղումներ

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ


Մայրցամաքի աջ-կենտրոնամետ կուսակցություններին միավորող Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը (EPP) առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ: Այս մասին այսօր տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, որի տրամադրության տակ է հայտնվել կուսակցության կողմից պատրաստված բանաձևի նախագծի տեքստը։

Փաստաթղթի հինգերորդ կետով դրա հեղինակները կոչ են անում ԵՄ կառույցներին՝ «հաշվի առնել այն հանգամանքը, որ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրը փորձում է խաթարել երկրի ժողովրդավարական հաստատությունները։ Բացի այդ, Վրաստանում գործող դատավորներն ու դատախազները հակված են ընտրովի արդարադատության կիրառմանը»։

«Այս ամենից ելնելով Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն առաջարկում է Իվանիշվիլիին, ինչպես նաև Վրաստանի արդարադատության համակարգի մի շարք ներկայացուցիչներին, ընդգրկել պատժամիջոցների ենթակա անձանց ցանկում», - հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։

XS
SM
MD
LG