Մատչելիության հղումներ

Լոնդոնը M270 համազարկային հրթիռային կայաններ կուղարկի Կիևին


Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլես, արխիվ
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլես, արխիվ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Լոնդոնը M270 համազարկային հրթիռային կայաններ կուղարկի Ուկրաինա՝ չնայած Մոսկվայի նախազգուշացումներին։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Արևմուտքի կողմից հեռահար սպառազինությունների մատակարարմանը Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի տարածքում նոր թիրախների ուղղությամբ հարվածներով։

Ռուսաստանի նախագահը «Ռոսիա 1» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ եթե Ուկրաինան Արևմուտքից ստանա հեռահար հրթիռներ, ապա «Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնել այն թիրախներին, որոնք դեռևս հարվածների չեն ենթարկվել»:

Սակայն, ըստ Ուոլեսի, սրանք այն զենքերն են, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային ռուսական սպառնալիքից պաշտպանվելու համար։

XS
SM
MD
LG