Մատչելիության հղումներ

Թուրքիայի մեջլիսի խոսնակը կարևորում է Ղարաբաղը հասարակական տարբեր գիտությունների նյութ դարձնելը


Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփ, արխիվ
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփ, արխիվ

«Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը իմանա Ադրբեջանի արդար պայքարի մասին, և կարևոր է, որ ճիշտ տպավորություն ստեղծվի ստույգ տեղեկատվության հաշվին», - այսօր Բաքվում հայտարարել է Թուրքիայի մեջլիսի նախագահը:

Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կազմակերպած Հասարակական գիտությունների 7-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում Մուստաֆա Շենթոփը կարևորել է, որ Ղարաբաղը հասարակական գիտությունների տարբեր ճյուղերի ուսումնասիրությունների նյութ դառնա:

«Կարծում ենք, որ այս համաժողովը կարևոր է միջազգային հանրության ուշադրությունը Ղարաբաղի վրա հրավիրելու համար», - ասել է նա:

Մուստաֆա Շենթոփը, հիշելով իր վերջին այցը Շուշի և Ֆիզուլի, հայերին կրկին մեղադրել է պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները հիմնովին ավերելու համար:

Մեջլիսի նախագահը նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել եղբայրական Ադրբեջանին Կովկասում մնայուն խաղաղության հաստատման ճանապարհին:

XS
SM
MD
LG