Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը քննարկում է Ուկրաինային մեծ մարտական անօդաչուների վաճառքի հարցը


Ամերիկյան արտադրության անօդաչու թռչող սարք, արխիվ
Ամերիկյան արտադրության անօդաչու թռչող սարք, արխիվ

Միացյալ Նահանգները քննարկում է Ուկրաինային մեծ մարտական անօդաչու թռչող սարքերի վաճառքի հարցը: Այդ չորս անօդաչուները ԱՄՆ-ը լայնորեն կիրառել է Աֆղանստանում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների։

Grey Eagle անօդաչուները, ըստ փորձագետների, մոտ երեք անգամ հզոր են թուրքական Bayraktar-ներից, որոնք ակտիվորեն օգտագործվում են այսօր: Gray Eagle-ը կարող է համալրվել ավելի հզոր զենքերով, մասնավորապես՝ Hellfire հրթիռներով: Բացի այդ, Gray Eagle-ը կարողանում է շատ ավելի երկար մնալ օդում և ավելի շատ հետախուզական տվյալներ հավաքել թռիչքի ժամանակ:

Ուկրաինային այս անօդաչուները վաճառելու որոշումը դեռ կարող է արգելափակվել Կոնգրեսի կողմից, նաև կարող է լինել «քաղաքականության փոփոխություն» Բայդենի վարչակազմում, ասել են Reuters-ի աղբյուրները։

XS
SM
MD
LG