Ընթացիկ տարում Վրաստանը Միացյալ Նահանգներից «Ջավելին» տեսակի հակատանկային շարժական կոմպլեքսների նոր խմբաքանակ է ձեռք բերել։ Այս մասին նշված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ամենամյա ամփոփիչ զեկույցում։
Նույն փաստաթղթի համաձայն Վրաստանի Պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններից դրամաշնորհներ է ստացել։ «Թուրքիայի տրամադրած դրամաշնորհի ծավալը հասնում է 1 միլիոն 464 հազար, իսկ Ֆրանսիայինը՝ 256 հազար եվրոյի», - նշված է զեկույցում։