Մատչելիության հղումներ

Թուրք-ադրբեջանական միասնությունը, ըստ Ալիևի, կարևոր գործոն է «տարածաշրջանի և աշխարհի համար»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրք-ադրբեջանական միասնությունն անվանել է կարևոր գործոն տարածաշրջանի և աշխարհի համար, անվտանգության և կայունության գործոն։

«Սա շատ կարևոր գործոն է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի համար։ Թուրք-ադրբեջանական միասնությունը անվտանգության, վստահության, կայունության գործոն է», - շաբաթ օրը ելույթ ունենալով Բաքվում TEKNOFEST փառատոնում՝ հայտարարել է Իլհամ Ալիևը։

Միջոցառմանը ներկա էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Ադրբեջանի առաջնորդն ընդգծել է Թուրքիայի աջակցությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։

«Թուրքիան մեր կողքին էր», - հայտարարել է Ալիևը՝ իր ելույթում առանձնացնելով նաև թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի վճռորոշ դերակատարումը պատերազմի ընթացքում։ «Այժմ ամբողջ աշխարհում չկա մեկը, որը չիմանա հայտնի «Բայրաքթար»-ների դերակատարության մասին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում», - ասել է Ադրբեջանի նախագահը:

XS
SM
MD
LG