Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին:
Վոլկովը Պապիկյանին է ներկայացրել Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները:
Զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը, ինչպես նաև կարծիքներ փոխանակել տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: