Ուկրաինայի համար զենք, զինամթերք, ժամանակավոր կամուրջներ, տեխնիկական միջոցներ, դեղորայք տեղափոխող ամերիկյան բեռնատար հսկա նավը մայիսի 25-ին հասել է Գերմանիայի հյուսիսային նավահանգիստ Բրեմերհավեն, որտեղ հիմա բեռնաթափվում է։ Բեռները արդեն ցամաքային ճանապարհով հասցվելու են Ուկրաինա։
Միացյալ Նահանգները Ուկրաինային աջակցող հիմնական երկրներից մեկն է՝ ռուսական ագրեսիային դիմակայելու համար։