Մատչելիության հղումներ

Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչները կարող են պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ


Ուկրաինա - Խերսոն քաղաքի համայնապատկեր, մայիս, 2022թ.
Ուկրաինա - Խերսոն քաղաքի համայնապատկեր, մայիս, 2022թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչներին իրավունք է տալիս պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ։ Նրանք կկարողանան ռուսական անձնագիր ձեռք բերել նույն ընթացակարգով, ինչ Դոնբասի բնակիչները։

Փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Խերսոնի և Զապորոժիեի մարզերը մասամբ անցել են ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Խոսքը վերաբերում է Խերսոն մարզկենտրոնին և մարզի տարածքի մեծ մասին ու Զապորոժիեի մարզի մոտ կեսին: Զապորոժիե քաղաքը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։

Ուկրաինայի վրա հարձակումից ի վեր Պուտինը և Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ Մոսկվայի նպատակը ուկրաինական տարածքը գրավելը չէ։

XS
SM
MD
LG