Մատչելիության հղումներ

Տեքսասի դպրոցում հրաձգության հետևանքով 19 երեխա և 2 ուսուցիչ է զոհվել


ԱՄՆ - Ոստիկանները և փրկարարները դեպքի վայրում, Յուվալդի, Տեքսաս, 24-ը մայիսի, 2022թ.
ԱՄՆ - Ոստիկանները և փրկարարները դեպքի վայրում, Յուվալդի, Տեքսաս, 24-ը մայիսի, 2022թ.

ԱՄՆ Տեքսաս նահանգի Յուվալդի քաղաքում կրակոցների հետևանքով զոհվել է տարրական դպրոցի առնվազն 19 աշակերտ և 2 ուսուցիչ։

Հարձակվողը՝ տեղի 18-ամյա բնակիչ Սալվադոր Ռոմասը, սպանվել է դեպքի վայր ժամանած ոստիկանների կրակոցից։

Փոխհրաձգության ժամանակ երկու ոստիկան վիրավորվել է, նրանք թեթև վնասվածքներ են ստացել։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել զենքի լոբբիի դեմ, որն արգելափակում է զենքի վերահսկման հետ կապված օրենքների ընդունումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG