Մատչելիության հղումներ

Ֆինլանդիայի և Շվեդիայի բանագնացները ժամանում են Անկարա


ՆԱՏՕ-ի, Ֆինլանդիայի և Շվեդիայի դրոշները, արխիվ
ՆԱՏՕ-ի, Ֆինլանդիայի և Շվեդիայի դրոշները, արխիվ

Ֆինլանդիայի և Շվեդիայի բանագնացներն Անկարա են ժամանում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների վերաբերյալ թուրք պաշտոնյաների հետ բանակցելու նպատակով։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը դեմ է սկանդինավյան այդ երկրների անդամակցությանը Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին, անցած օրերին հեռախոսազրույց է ունեցել երկու պետությունների ղեկավարների հետ և քննարկել իր մտահոգությունները։ Էրդողանը Եվրամիության անդամ այդ երկրներին մեղադրում է քրդական ուժերին աջակցելու, Թուրքիայի իշխանությունների ընդդիմախոսներին ապաստան տալու համար:

ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը նախօրեին կրկին հավաստիացրել է, որ դաշինքին կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ Ռուսաստանի հարևան սկանդինավյան երկրների անդամակցության հարցում:

XS
SM
MD
LG